HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Կառավարության կայքը հայտնում է, որ փաստաթուղթը ստորագրել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Պրաբուդա Սեն:

Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով պետական ծառայությունների, ներառյալ՝ սոցիալական և համայնքային ծառայությունների մատուցման նպատակով Հայաստանի տարածքում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման բնագավառում համագործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter