Գիշերը սպասվում են տեղումներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհնին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում մառախուղ է:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից՝ նախարարությունը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել