HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային դաշտը շրջանցելու երկու խոշոր դեպք է բացահայտվել

Օրերս պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել՝ միաժամանակ խախտելով նաև աշխատողների աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպելու` օրենսդրությամբ սահմանված կարգը: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Իրականացված ստուգումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 3 մլն դրամ, իսկ տույժ-տուգանքներով՝ մոտ 3,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի բեռնափոխադրող, ուղևորափոխադրող և տաքսի ծառայություն մատուցող հարկ վճարողների շրջանում նմանօրինակ խախտումներով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամի չափով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:

Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ: Ստվերային գործունեության դեպքի բացահայտմամբ արձանագրվել է առանց ակցիզային դրոշմանիշերի ալկոհոլային խմիչքների իրացման փաստ: Պարզվել է նաև, որ ընկերությունում առկա խմբաքանակի համար ակցիզային դրոշմանիշերի ստացման որևէ հայտ հարկային մարմին չի ներկայացվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ քրեական օրենսգրքով առանց ակցիզային դրոշմանիշերի 50 000 դրամը գերազանցող ալկոհոլային խմիչքների իրացումը քրեորեն պատժելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter