HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Դեկտեմբերի 21-ի առավոտյան՝ ժամը 7:25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում հ. 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:

Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter