HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց Ամանորին ընդառաջ «գերիշխող ապրանքային շուկաներում» խստացնել վերահսկողությունը

Կառավարության հերթական՝ դեկտեմբերի 21-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարականներով սկսեց։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլին:

«Դեկտեմբերի 15-ին ավարտվեց Կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը, և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը»,- ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար: Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման ու զարգացման, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածնքների ապահովման ուղղությամբ:

Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրինականացման մեխանիզմներին։

«Ձկնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսություններում առկա են ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինություններ, որոնք հողամասային նպատակային նշանակության կարգավիճակի տեսանկյունից պարունակում են անհամապատասխանություն»,- ասաց Կարապետյանը։

Վերջինս հանձնարարեց Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույք կադաստրի պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառապես «Սևան» ազգային պարկի, տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների օրիկանացման գործընթացը պարզեցնելու համար։

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր Ամանորին ընդառաջ շուկաներում վերահսկողության խստացմանը։ Վարչապետի խոսքով՝ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր։

«Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, առաջարկում եմ ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter