HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ՝ «Ես եմ» ծրագրում ընդգրկվելու համար

Կառավարության նիստում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագծեր, որոնցով հաստատվեցին նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը, ինչպես նաև «Ես եմ» ծրագրի հետ կապված մանրամասներ։

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ընդունված օրենքի համաձայն՝ ակադեմիական տարկետում կարող են ստանալ միայն այն անձինք, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։

«Նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը։ Նախագծերի համաձայն՝ նախատեսվում են Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաներում զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիների դիմումների, ներկայացման, զորակոչի կազմակերպման, նրանց հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի հետ կապված հարաբերությունները»,-ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ որոշումների նախագծերը համաձայնեցվել են շահագրգիռ պետական մարմիների հետ։

«Պարո՛ն վարչապետ, ասեմ, որ արդեն ձմեռային զորակոչի ժամանակ ներդրել ենք ծրագրի կիրառումը, այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ՝ ծրագրում ընդգրկվելու։ Շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան, պայմանները, որոնցով կարող է պայմանագիրը չեղյալ ճանաչվել և այլն, այս մանրամասներն ունենալուց հետո վստահ եմ, որ այդ թիվը կաճի։ Պետք է հաշվի առնենք, որ առաջին անգամ ենք իրականացնելու, կարծում եմ, որ հարյուր զինծառայողի ներգրավումն արդեն իսկ լավ արդյունք կլինի ծրագրի համար, իսկ առաջիկա զորակոչին ավելի ինտենսիվ կպատրաստվենք՝ դպրոցներում զորակոչային ռեսուրսի հետ աշխատելով»,- ասաց նախարարը։

լուսանկարը՝ mil.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter