HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ՝ տարբեր գերատեսչությունների

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին մի շարք որոշումներ, որոնցով կառավարության պահուստային ֆոնդից այս կամ այն գերատեսչությանը գումար հատկացվեց։ Այդ որոշումների մեծ մասը զեկուցվող չէին։

Որոշումներից մեկով Ֆինանսների նախարարությանը հատկացվեց 69 միլիոն դրամ՝ պետական գնումների վերաբերյալ տեղեկատվությունը ավտոմատ ռեժիմում ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանության ծրագրային ապահովման համար։ Գումարը տրամադրվեց «Համակարգչային ծառայու­թյուններ» հոդվածով:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը 33 միլիոն դրամ գումար տվեց Վերահսկիչ պալատին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով:

Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 300 միլիոն դրամ՝ «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով։ Գումարը տրամադրվեց բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

Գումար տրամադրվեց նաև կառավարության աշխատակազմին՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։ Այս որոշումը զեկուցվող էր։ Կառավարության աշխատակազմին կփոխանցվի 8 միլիոն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով:

Մեկ այլ որոշմամբ համակարգիչներ, համակարգչային սարքավորումներ և կոմունիկացիոն (կապի) սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 10 միլիոն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter