HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կընդլայնվի սոցփաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը

Սոցփաթեթի հատկացման պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրների իրավական լուծումներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, փոխանցում է գործադիրի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, նախատեսվում է սոցփաթեթի շահառուների համար սահմանել կանխարգելիչ բժշկական քննություն անցնելուց հետո ծառայություններից օգտվելու հստակ ժամանակահատված և բանկերից սոցփաթեթի գումարների փոխանցման պարտավորություն՝ արդեն իսկ ձևավորված պարտավորությունների համար, ավարտական կուրսում սովորող ուսանողների համար շահառուի սոցիալական փաթեթի միջոցներից գումարի միանվագ փոխանցման հնարավորություն:

Միաժամանակ առաջարկվում է ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը. սոցփաթեթի շահառուներին հնարավորություն տալ սոցփաթեթի գումարն ուղղել նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերի շրջանակում տրամադրված հիփոթեքային վարկերի մարմանը: Բացի այդ, սոցփաթեթի շահառուի աշխատանքից ազատվելիս, պարտավորություն ունենալու դեպքում, առաջարկվում է պարտավորությունների չափով գումարը միանվագ փոխանցելու հնարավորություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter