HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին՝ չճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք

Հայաստանը կողմ է քվեարկել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Երուսաղեմը չճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: 

Բանաձևն ընդունվել է 128 կողմ, 9 դեմ և 35 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մի շարք պետություններ, այդ թվում Ուկրաինան և Վրաստանը, չեն մասնակցել քվեարկությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձևով փաստացի առ ոչինչ ճանաչեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

Թրամփի այս որոշումը մեծ իրարանցում առաջացրեց միջազգային հանրության շրջանում, մասնավորապես իսլամական աշխարհը խիստ դժգոհությամբ ընդունեց նրա հայտարարությունը, հնչեցին կոշտ քննադատություններ: Բախումներ տեղի ունեցան Երուսաղեմի պաղեստինյան հատվածի բնակիչների և իսրայելցի իրավապահ մարմինների միջև:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի մեջ մասնավորապես ասվում է.

«Գլխավոր ասամբլեան հաստատում է, որ ցանկացած միջոցառոումներ և գործողություններ, որոնք ուղղված կլինեն Սուրբ քաղաք Երուսաղեմի կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխությանը, ոչ մի իրավական ուժ չունեն և պետք է չեղարկվեն Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»:

Երուսաղեմի կարգավիճակը՝ Իսրայելի և արաբական աշխարհի հարաբերությունների ամենավիճահարույց հարցերից մեկն է: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները հավատում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Լուսանկարը՝  UN Photo/Manuel Elias

Մեկնաբանություններ (1)

Վաչե
նախ սկսենք նրանից, որ ՄԱԿ որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն, առավել ևս այնպիսի պետության համար, ինչպիսին Իսրայելն է։ Հայաստանը քվեարկելով կողմ այդ որոշմանը ուղղակիորեն պաշտպանել է Թուրքիայի, Ռուսաստանի և նրանց մյուս բարեկամների շահերը, ևս մեկ անգամ Հայաստանը ապացուցելով իր կույր հավատարմությունը Ոսկե Հորդայի հետնորդներին։ Մինչդեռ կարելի էր իր դեմքը պահելու համար գոնե ձեռնպահ մնար կամ էլ չմասնակցեր քվեարկությանը։ Ցավով պետք է նշել , որ այս ամենը անհետևանք չի մնա և հարմար պահերին անկասկած կօգտագործվի մեր դեմ։ Երբեմն միամտաբար զարմանում ենք, թէ ինչու՞ առ այսօր ԱՄՆ կամ Իսրաեյլը չէն ճանաչել Հայոց ցեղասպանությոնը, կամ ինչու ԱՄՆ կառավարությունը երբևէ չի հիշատակում Վիլսոնի իրավարար վճիռի մասին։ Քանի դեռ մենք չենք հասկացել թե ովքեր են մեր իրական և բնական դաշնակիցները, դեռ շատ դառնություն և թշվառություն կպատճառենք մեր ազգին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter