HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մաքսատան վարչության պետի տեղակալը աշխատավարձի չափը 11 անգամ գերազանցող վարկ է վերցրել

ՊԵԿ-ի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանն առաջին անգամ է ներկայացնում գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր: Ուսումնասիրելով հրապարակման ենթակա տեղեկությունները, պարզեցինք, որ նա հուլիսի 1-ի դրությամբ բավականին ունեցվածք ունի:

Մասնավորապես, նա որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 առանձնատուն և մեկ բնակարան: Իսկ ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա դրանք գերազանցում են տարեկան եկամուտը` մի քանի հարյուր անգամ:

Ավելին, պաշտոնյան ստացել է փոխառություն, որը մի քանի անգամ գերազանցում  է իր տարեկան աշխատավարձի չափը: Ժողովրդավարական երկրների հակակոռուպցիոն մարմինների կողմից ուշադրության կենտրոնում են պահվում պաշտոնյաների եկամուտները, այդ թվում՝ պարտավորություները: Եթե պաշտոնյայի ծախսերն ավելի շատ են, քան սպասվող եկամուտը, մեծանում է կոռուպցիայի ռիսկի գործոնը:

Հայաստանում ծախսերը չեն հայտարարագրվում, իսկ հայտարարագրման ենթակա պարտավորությունների չափն էլ որևէ մեկին չի անհանգստացնում:

Նշենք, որ Արմեն Պողոսյանի վերադասի՝ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանի ունեցվածքին արդեն անդրադարձել ենք:

Արմեն Պողոսյանի որդին՝ Լևոն Պողոսյանը ևս հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ է: Նա աշխատում է ԱԱԾ քննչական վարչությունում որպես քննիչ:

Լևոն Պողոսյանն էլ հայտարարագրել է 1 առանձնատուն և 1 բնակարան, HYUNDAI ELANTRA 1.6 մակնիշի ավտոմեքենա;

Ինչ վերաբերում է եկամուտներին, նա 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 1 մլն 973 հազար դրամ եկամուտ, որից աշխատավարձը կազմել է 1 մլն 613 հազար դրամ, իսկ 360 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

Չնայած համեստ եկամուտներին, Լևոն Պողոսյանն իր հաշվին ունեցել է 10 մլն դրամ, 38 հազար դոլար և 15 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter