HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահին

Կառավարությունը տեղեկացնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը: 

Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ: 

Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրությանը և ավելացրել, որ ընկերությունը պատրաստ է քննարկել համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: 

Կարեն Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր: 

Անդրադարձ է կատարվել նաև Philips Lighting-ի՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությանը և այդ նպատակով կառավարության աջակցության գործիքակազմերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter