Երկուշաբթի, 22 հունվարի

«Հետք»-ի լրագրողները մրցանակ ստացան



Հայաստանի 17 լրագրող և լրատվամիջոց արժանացավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա մրցանակներին։ Մրցույթը կրում էր «Ներառականությունը Հայաստանում» խորագիրը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը:

Մրցույթի ընթացքում լրատվամիջոցների տեսակի սահմանափակում չի եղել։ Դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլը և լրատվական գործակալությունները: Հայտերն ընդունվել են երևանյան և մարզային լրատվամիջոցներից։

Անկախ ժյուրիի անդամներն էին.

  • Դերենիկ Մալխասյան, Հանրային լրագրության ակումբ
  • Հակոբ Բերբերյան, ֆոտոժուռնալիստ
  • Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ

Ներառականության թեմայով Հիմնադրամի կողմից 2017 թ. հունիսին ԶԼՄ-ների համար անցկացված սեմինարից հետո հայտարարված մրցույթում ուսումնասիրվել են 2017 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը՝ հետևյալ անվանակարգերում.

  • Ներառականության թեմայով ամենախորքային հրապարակումը
  • Ներառականության թեմայով ամենաազդեցիկ լուսանկարը։

Հաղթող հրապարակումների հեղինակներն են՝

Հաղթող լուսանկարի հեղինակն է՝

«Ներառականության արդիական ու զգայուն թեման կարիք ունի գրագետ և համակողմանի ներկայացման։ Հայաստանի մանուկներ հիմնադրամը համագործակցում է նյութով հետաքրքրված լրագրողների և լրատվամիջոցների հետ՝ համատեղ աշխատանքը դնելով մասնագիտական բարձր մակարդակի վրա»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Գրիգորյանը։

Ավանդաբար մրցանակների արժանացան նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամին 2017 թ. ամբողջ ընթացքում ամենահաճախն անդրադարձած լրատվամիջոցները.

  • «Panarmenian.net» լրատվական ծառայություն
  • «Արմենպրես» լրատվական գործակալություն
  • «Երկիր մեդիա» հոռուստաընկերություն
  • Հայաստանի հանրային ռադիո

Ամեմաբազմազան հրապարակումներով Հիմնադրամին անդրադարձած լրագրողներն են՝

  • Գայանե Մելիքյան, «Երիտասարդ» առցանց պարբերական
  • Մերի Կոլոլյան, «Անկյուն+3» ՀԸ
  • Սաթիկ Իսահակյան, «Ռադիոլուր»
  • Սիրարփի Աղաբաբյան, «168 ժամ» թերթ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը սահմանել է նաև հատուկ մրցանակներ 2017 թ. ընթացքում ցուցաբերած հետաքրքրության, վերաբերմունքի, համագործակցության և հաստատած բարեկամության համար.

  • «Ճամփորդ» թերթ
  • «Ռադիո Վան»
  • Անահիտ Կարապետյան, «Ֆորտունա» հեռուստաընկերություն
  • Արտակ Ալեքսանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ