HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է հյուրին բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր հատվածում պարոն Բելյանինովն իր երկարամյա և հարուստ փորձը կծառայեցնի եվրասիական տարածքում բանկի դերի ամրապնդմանն ու մասնակից պետություններում նոր զարգացման ծրագրերի իրականացմանը: 

Հանդիպման Հանրապետության նախագահը և Անդրեյ Բելյանինովը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման, ներդրումների ներգրավման ու բանկի զարգացման հեռանկարները:

Նշելով, որ հայաստանյան իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետի ու ֆինանսների նախարարի հետ և բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսության զարգացման տպավորիչ տեմպերի մասին, Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահն ընդգծել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter