Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.70C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել