Կիրակի, 22 հուլիսի

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնարտադրությանն առնչվող հարցեր



Գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն' հանրապետությունում սերմնարտադրության և սերմնաբուծության ընթացիկ հարցերի և առաջիկա անելիքների քննարկման նպատակով, որը վարում էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ինչպես տեղեկացնում է գյուղնախարարությունը, խորհրդակցությանը մասնակցում էին նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կենտրոնների ղեկավարներ, խոշոր սերմնարտադրողներ, այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում, մասնավորապես, քննարկվել են ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելիքի սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերի 2017 թվականի արդյունքները, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմարտադրության զարգացմանը, գարնանացանի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև անասնահամաճարակային ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի զեկուցմամբ' 2018 թվականին «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» և «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար» ծրագրերի շրջանակում 2017 թվականին մարզերից ստացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է, և պարտքեր չեն կուտակվել: Ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 28 490 տոննա ազոտական, 504 տոննա ֆոսֆորական և 902 տոննա կալիումական պարարտանյութ և 3 մլն 70 հազ. լիտր դիզվառելիք:

Քննարկման մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրում որոշ մշակաբույսեր ավելացնելու վերաբերյալ:
Գյուղատնտեսության նախարարը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկություններ իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շարունակման, առանձին հարցերի կանոնակարգման և ուղղությունների հստակեցման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել և սեղմ ժամկետներում տրամադրել գարանանացան մշակաբույսերի սերմերի պահեստավորված քանակների և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն' 2018 թվականի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ