HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2018թ․ մարտից Հայաստանում կգործեն Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի դրույթները

2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Մինամատայի  կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։

Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը։ 

Ըստ www.mercuryconvention.org կայքի՝ կոնվենցիայի հիմնական դրույթներից են սնդիկի նոր հանքերի արգելքը, գոյություն ունեցող հանքերի պասիվ գործունեությունը, մի շարք ապրանքներում և գործունեության ոլկորտներում սնդիկի օգտագործման նվազեցումը և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter