Կիրակի, 22 ապրիլի

Դիտարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները



Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ 2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

ԶՈՒ գլխավոր  շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում, ինչպես նաև ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված պայմանները, վիճակահանության ընթացակարգի մանրամասները, ինչպես նաև այլընտրանքային զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում կատարված աշխատանքները:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ և հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ