HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ․ «Հատուկ հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է կատարելագործվի»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է իրավական վերլուծություն` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի ապահովումը ենթադրում է երեխաների՝ ընտանիքում ապրելու, սիրո և հոգատարության պայմաններում մեծանալու, իրենցկարիքների առումով լսված լինելու, իսկ իրավունքների խախտման դեպքում' դրանց լուծման դյուրին հնարավորություններ ունենալու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:

Վերոնշյալ նպատակներին ուղղված' մարդու իրավունքների պաշտպանի ջանքերը կկենտրոնացվեն երեխաների հիմնական սոցիալական միջավայրում, այդ թվում' հանրակրթական և հատկապես փակ տիպի հաստատություններում երեխաների պաշտպանվածության համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման վրա: Իրավական վերլուծությունը հայերենով և անգլերենով հասանելի է հետևյալ հղումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter