HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Արտաշատ ճանապարհի 8 կամուրջների և ուղեանցերի շինարարությունն ավարտվել է

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների և ուղեանցերի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում։ Այս մասին տեղեկացնում է տրոնսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Այնթապի կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։

Նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նա մեկուսացման որոշակի թերություններ է նկատել և հանձնարարել շտկել դրանք։

Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։ Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։

Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։ Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշել են, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։

Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։ Գյուղապետը մտահոգություն է ներկայացրել՝ կապված ոռոգման համակարգի հետ։ Շինարարը պարտավորվել է ուսումնասիրել և լուծում տալ խնդրին։

Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է մի քանի կամուրջների և ուղեանցերի ճանապարհամերձ հատվածներում ավելացնել արգելափակոցները, ճանապարհամերձ հատվածներին մոտ գտնվող բարձր լարման էլեկտրասյուները տեղափոխելու հնարավորություններն էլ քննարկել էլեկտրացանցի ներկայացուցիչների հետ և լուծումներ գտնել։

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում կամուրջների և ուղեանցերի շինարարության ընթացքում որոշ ժամանակահատվածում երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվել էր շրջանցիկ: Մայիսի 25-ից կամուրջներին հարող հատվածներում այն երկկողմանի վերականգնվել է: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը շարունակվել են և ավարտին հասցվել արդեն բաց երթևեկության պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter