HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում կիրականացվի տնաշինական ծրագիր՝ Արարատին նայելիս սուրճ խմողների համար

Երիտասարդ ընտանիքների և մասնագետների համար նախատեսված բնակարանաշինական ծրագրերը շրջանցում են մարզերը և իրականացվում են բացառապես Երևանում: Արմավիրի մարզը ևս բացառություն չէ:

Դեկտեմբերի սկզբին Չեխիայից ներդրողներ են եկել Արմավիրի մարզ: Քննարկվել են բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Դրանցից մեկն էլ վերաբերում է մարզում երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ կառուցելուն:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ «Հետք»-ին ասաց, որ ծրագիրը մոտ երկու շաբաթ առաջ ներկայացվել է Պրահայում, և այժմ այն թարգմանվում է հայերեն, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը:

«Կառաջարկեն, տեսնենք 1 քմ բնակարանը որքան կարժենա»,- նշեց մարզպետը:

Աշոտ Ղահրամանյանը նաև հավելեց, որ բացի այդ ծրագիրը, տարածք է հատկացվել Սարդարապատ հուշահամալիրի մոտակայքում, որպեսզի իրականացվի տնաշինական ծրագիր: Տները լինելու են փոքր և զբաղեցնելու են ընդհանուր 600 քմ տարածք:

«Տները լինելու են 2-3 սենյականոց, որպեսզի արտասահմանում ապրող մեր հայրենակիցներն այդ տները գնեն: Ցանկացողներ շատ կան, որ առավոտ նստեն սուրճ խմեն ու Մասիս սարին նայեն»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը:

լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter