HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

83 սոճենիների հատման գործով ձերբակալված կա, ևս 720 կոճղերի հայտնաբերման փաստով նոր գործ է հարուցվել

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:

2017թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, իսկ վերջինիս պաշտպանությանը սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել նրան, վարձակալությամբ ընկերությանը տրամադրված տարածքից 4 անձանց օգնությամբ ապօրինի հատել է թվով 83 սոճենի ծառեր՝ նրանց վստահեցնելով, որ ծառահատումն իրականացվում է օրինական կարգով: Արդյունքում Ստեփանավան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.646.000 դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017թ. հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3 մասով Հ.Ն.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ մերժվել է:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այս որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է և արդյունքում Հ. Ն. նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարվել դատախազի բողոքում նշված այն պատճառաբանությունը, որ Հ. Ն.-ն, ազատության  մեջ մնալով կարող է խոչնդոտել մինչդատական վարույթին՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի նյութերը ոչնչացնելու կամ թաքցնելու միջոցով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և մեղադրական եզրակացությամբ 28.12.2017թ. գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշված քրեական գործի շրջանակներում բնապահ­պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել են ևս թվով 720 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի ծառերի կոճղեր, որի կապակցությամբ քրեական գործի նյութերով քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույ­թում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter