Չորեքշաբթի, 24 հունվարի

Արդվի գյուղի բնակիչները ստացել են վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակի պատասխանը



Լոռու Օձուն համայնքի Արդվի գյուղի բնակիչները ստացել են վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակի պատասխանը, որով վարչապետին խնդրում էին կանգնեցնել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը, որը խոչընդոտում է Օձուն համայնքի զարգացման ծրագրին:   

Ներկայացնում ենք այս մասին «Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունը:

«Ի պատասխան նամակի`վարչապետի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանը հայտնեց.

«Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 30.11.2016թ. դիմումի, տեղեկացնում եմ, որ փորձաքննական գործընթացում ի հայտ եկած առաջարկություններով, ինչպես նաև հանրության մտահոգություններով և հարցադրումներով, 07.12.2017թ. ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերադարձվել է լրակազմման (ՇՄԱՓԿ- գրությունը կցվում է):   

Փորձաքննական գործընթացն իրականացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Գործընթացին ներգրավվել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ մշակույթի նախարարությունները:

Նախնական գնահատման հայտի լրամշակված տարբերակը ներկայացնելու դեպքում Օրենքի շրջանակներում հնարավորինս հաշվի կառնվի հանրության կողմից բարձրացված հարցադրումները և հանրության կարծիքը»,- նշված է նամակում:

«Միռամ» ՍՊԸ-ին ուղարկված ՀՀ  բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի նամակում նշված են մի շարք պահանջներ.

«- Հաշվի առնելով փորձաքննության գործընթացում վեր հանված դիտողությունները, ինչպես նաև, ինտերնետային կայքերում հրապարակված նյութերը,  անհրաժեշտ է համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել տարածքի հիդրոլոգիական ուսումնասիրություն և ներկայացնել հստակ տեղեկատվություն և հիմնավորումներ տարածքում առկա մակերևույթային և ստորերկրյա ջրերի և ջրաղբյոուրների վերաբերյալ և դրանց պահպանությանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

- Անհրաժեշտ է ներկայացնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումները, այդ թվում ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 15.06.2017թ. N676-Ն որոշման հավելված 1-ի պահանջներին: Անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի գումարային գնահատումը՝ արդի շուկայական արժեքներին համապատասխան:

- Ներկայացված նախնական գնահատման հայտում հողաբուսաշերտի հզորությունը ներկայացված է 0,65մ, սակայն ռեկուլտիվացիոն աշխատանքների ծավալներում և գումարային հաշվարկներում հողաբուսաշերտի հզորությունն ընդունված է 0,3մ: Անհրաժեշտ է ճշգրտել և հիմնավորել:

- Երկրաբանական ուսումնասիրության նպատակով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցն անհրաժեշտ է ճշգրտել և խմբագրել, քանի որ 2017թ-ին աշխատանքներ են նախատեսված:

- Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հայտը վերադարձվում է լրակազմման»»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ