HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կարեն Կարապետյան․ «Աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ»

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր 2006 թվականի սունվեցիայի (հատկացման) կարգում փոփոխության իրականացմանը:

«Պարոն վարչապետ, խնդիրը վերաբերում է ընդհանուր տրամաբանությանը՝ ավելին ավելիով, համայնքների ֆոնդային բյուջեները մեծացնելու և սարքավորումների վրա ծախսերը մեծացնելու հնարավորությանը»,- մանրամասնեց Լոքյանը: Նախարարի խոսքով՝ փոփոխություն է կատարվում միայն մեկ կետով, ըստ դրա՝ համայնքներին հատուկ կարգով սունվեցիա են տրամադրելու, եթե համայնքը ներկայացնում է ծրագիր, ամենաքիչը 50%-ի չափով մասնակցություն է ցուցաբերում դրան, մնացած հատվածը պետությունը կարողանում է լրացնել, եթե ծրագիրը անցնում է հերթական փուլերը:

«Մենք հաշվարկում ենք, որ այս մեխանիզմով կապիտալ ծախսերը և սարքավորումների գնումը համայնքներում տասնապատիկ անգամ կմեծացնենք այսօրվա գործող չափերի համեմատ, քանի որ այն շատ փոքր ծավալ է կազմում»,- ասաց նա:

Հարցի վերաբերյալ խոսեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հայտնելով, որ վերջերս մարզպետների հետ հանդիպման ժամանակ ձևակերպել են, թե սեփական եկամուտները որքանով պետք է աճեն:

«Շատ հստակ ձևակերպել ենք, որ սանմաքրման և աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ, մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքը իր սեփական միջոցներից և այն սուբսիդավորումից, որը համահարթեցմամբ տալիս ենք իրեն, որոշի ֆունդամենտալ ծախսեր անել համայնքում և ֆոնդային բյուջետավորման գնա, մենք լրացուցիչ իրեն գումար ենք տալու»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ կերպ 2018 թվականին կարող են բավականին մեծ արդյունք ստանալ, քանի որ սեփական եկամուտը աճում է:

«Այսինքն մենք ակնկալում ենք այստեղ որոշակի արմատական փոփոխություն և ակտիվություն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter