HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատապարտյալների ներման խնդրագրի համար նախագահին կդիմի վարչապետը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու հարցը։

«Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահը օրենքով սահմանված կարգով ու դեպքերում լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, սակայն հարցը ինքնին բարդ է ու պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ։ Մենք նախատեսում ենք, որ ներումը ենթադրում է ինչպես հիմնական, այնպես էլ մասնակի լրացուցիչ պատժից ազատում, պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով»,- ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ փոփոխությամբ կարգավորվում են նաև այն իրավահարաբերությունները, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով։

«Մենք ընդլայնում ենք կազմը, համարում ենք, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրերով, ինչ պահանջներ պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի։ Ընդհանուր գաղափարը հետևյալն է,  որ ներման խնդրագրի համար նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական ակտեր, ըստ որի՝ նախագահը կարող է ստորագրել իրեն ներկայացված նախագիծը կամ առարկություններով հետ վերադարձնել»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ գործող օրենքով ներման խնդրագրով դիմում են հենց նախագահին։ Ներման խնդրագրերը քննարկելու կարգի մասին կարող եք կարդալ այստեղ։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հստակեցվելու է նաև այն հարցը, թե երբ կարող է նորից դիմել այն դատապարտյալը, որը ներման խնդրագրով դիմել է նախագահին ու մերժվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter