HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է դաշնակահար Եվգենի Կիսինին

Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով Հայաստանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:

Հանրապետության նախագահը ողջունել է արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Սարգսյանի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի: 

«Նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Եվգենի Կիսինի զորակցությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ՝ նախագահը շնորհակալություն է հայտնել լեգենդար դաշնակահարին նաև Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցության և բոլոր հայերի սրտերը հուզած՝ Կոմիտասի «Կռունկ»-ի անկրկնելի կատարման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու անվանի արվեստագետին:

Աշխարհահռչակ դաշնակահարն ընդգծել է, որ իր սերն ու պատկառանքը դարավոր մշակույթ և պատմություն ունեցող հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ է, և վստահեցրել է, որ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան»,- փոխանցում է president.am կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter