HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանը և Թուրքիան С-400-ների մատակարարման վարկային համաձայնագիր են կնքել

Ռուսաստանը և Թուրքիան С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շրջանակներում վարկային համաձայնագիր են կնքել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունն է, որը ձեռք է բերում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համալիրների մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2017 թվականի սեպտեմբերին: Ըստ պայմանագրի՝ Ռուսաստանը Թուրքիային պետք է մատակարարի 4 դիվիզիոն С-400 համալիրներ՝ ընդհանուր 2,5 միլիարդ դոլար արժեքով:

«Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները արդեն ավարտել են բանակցությունները, մնացել է հաստատել միայն վերջնական փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ ընդհանուր գումարի 45%-ը վճարվելու է որպես կանխավճար, իսկ 55%-ը՝ ռուսական վարկի միջոցներով: Առաջին  մատակարարումները նախատեսում ենք սկսել 2020 թվականի մարտին»,- «Комерсант»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

Այս պայմանագիրը անհանգստություն է առաջացրել Արևմուտքում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ С-400 համալիրները չեն կարող ներգրավվել ռազմական միության պաշտպանական համակարգերում: Ավելի վաղ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեֆ Դևիսը հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ռազմական տեխնիկա ձեռք բերեին դաշնակից պետություններից:

С-400 զենիթահրթիռային համալիրների հեռահարությունը մոտ 400 կլիոմետր է: Դա մի քանի անգամ շատ է, քան «Պատրիոտ» համակարգերինը, որոնք 2013 թվականին ԱՄՆ-ն, Նիդերլանդները և Գերմանիան տեղակայել էին Սիրիային սահմանակից թուրքական քաղաքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter