HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշոտ Ղահրամանյան. «Եթե հնդկահավը էկզոտիկ կենդանի է, ուրեմն այս տարի էլ է լինելու»

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախընտրում է ամանորյա տոները տանը նշել: Ասում է դրսում Նոր տարին դիմավորելը գրավիչ է, քանի որ հնարավորություն է ընձեռվում նոր վայրեր, նոր երկրներ այցելել, սակայն ինքն ու կինը ճիշտ են համարում օջախում նշելը: Մարզպետի խոսքերով՝ Ամանորը ընտանեկան տոն է, հետևաբար ընտանիքի բոլոր անդամները պետք է միասին լինեն:

«Երբ ծնողներս կենդանի էին, ապրում էին Այգեշատ գյուղում: 6 երեխա էինք, բոլորով՝ մեր ընտանիքներով, միշտ Նոր տարին նշել ենք հայրական օջախում: Հիմա նույնը մեր օջախում է լինում, քանի որ մեծը ես եմ: Իմ եղբայրները, քույրը, երեխաներս թոռներս հավաքվում են, ավանդական Նոր տարի ենք նշում»,- ասում է Աշոտ Ղահրամանյանը:

Արմավիրի մարզպետն ասաց, որ ամեն տարի ավանդական տոնական սեղան են ունենում: Երբևէ տոնական սեղանին էկզոտիկ կենդանիներ չեն հայտնվել: «Եթե հնդկահավը էկզոտիկ կենդանի է, ուրեմն այս տարի էլ է լինելու»,- կատակով նշեց Ա. Ղահրամանյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter