HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ

Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա և Սուրբ ծննդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի:

Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք:
Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն:

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում:

Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:

Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան:

Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր:
Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Մեկնաբանություններ (1)

Էլյա Սահակյան
Հարգելի Կարապետյան.ես չգիտեմ ինչ՞ոյ ձեզ հավատում եմ,ինձ թվում է դուք հոգով հանրապետական չեք,դոյք ավելի շատ ծողովուրդական եք,միայն եղեք ուժեղ,պայքարեք խորտակվող նավը փրկել վերակառուցեք,շենացրեք,դարձեք ժողովրդի սիրելի առաջնորդ,եղք նրա կողքին,երբեք միք մոռանա ,որ ժողովուրդը եթե սիրեց իր առաջնորտին,ապա կանի ամեն հնարավորն ու անհնարը հանուն իր բարեկեցիկ կյանքի,մեզ միք հեռացրեք Ձեզանի մենք լավ ղեկավարի կարիք ունենք,ինչպես երեխան իր ծնողի,։Խահի մեզ Ձեր կողքին և կեսնեք թէ հայ ժողովուրը ինճեր կանի,գնհատեք մեզ,մի լքի անտեր թողնի։ԱՄԵՆ ԶԵԶ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter