HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 30-ին ստորագրած հրամանագրով «Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Դե ֆակտո հազիվ կես մլն իրական հետևորդ ունեցող հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան «հոգևոր հայրերից» յուրաքանչյուրն իր կես մլն դոլարանոց մեքենան ունի: Հայը նիհարում է ու նիհարում, իսկ հայ առաքելական եկեղեցին՝ չաղանում ու չաղանում: Մարդ, շենք, քար, շոր, ծառ, ուտելիք ու ջուր «օրհնելը» լավ բիզնես է: «Սար ու ձոր, տերտերի փոր» հայկական ասացվածքը երկնքից չի ընկել: Այսպես որ շարունակվի, 2040 թ. յուրաքանչյուր տերտեր կունենա իր եկեղեցին,կամ Հայաստանի յուրաքանչյուր 3 բնակչի «հոգևոր դաստիարակության» համար կգործի 1 եկեղեցի:Մնում է պարզել, թե ով է վճարելու այս բոլոր եկեղեցիների ՀՍԿԱ ամորտիզացիոն ծախսերը: Կարևորն այն է, որ 1915-ին հային «փրկած» Քրիստոսը գոհ մնա «առաջին քրիստոնյա ազգից»: Հային «հնազանդ հոտ» պահելու համար կրկին եկեղեցուն են օգտագործում. անգամ 1915-ից հետո (ինչպես օտարներն էին դա անում): Հայը միամտաբար դեռ կարծում է, թե խաղաղություն «աղոթելով» է գալիս: ՎԱՀԱԳՆԻ թրից այն կողմ հայի համար «սրբեր» դեռ կա՞ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter