Կիրակի, 21 հունվարի

Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարի ժամկետով



Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմեբրի 30-ի հրամանագրով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մեկ տարի ժամկետով։ 

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»,– նշված է հրամանագրում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ