Երկուշաբթի, 22 հունվարի

Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն եռյակից



Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը, որի լավագույն տասնյակում զգալի վերադասավորումներ են տեղի ունեցել: Երեք ամիս շարունակ դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն եռյակից՝ 2797 վարկանիշային միավորով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ՝ նրա միավորները նվազել են 8-ով:

Արոնյանի նահանջի պատճառը դեկտեմբերի 1-11-ը կայացած London Chess Classic սուպերմրցաշարում ցուցադրած անհաջող ելույթներն են: Նա 10 գրոսմայստերների պայքարում 4 միավորով զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանի փոխարեն երկրորդ հորիզոնականում հայտնվել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր, London Chess Classic-ի հաղթող Ֆաբիանո Կարուանան: Իտալական արմատներով շախմատիստի վարկանիշային միավորները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 12-ով՝ կազմելով 2811: Դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է (2834), իսկ լավագույն եռյակը, ինչպես և նախորդ ամիս, եզրափակում է ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, ով հասել է իր կարիերայի ընթացքում լավագույն ցուցանիշին՝ 2804 վարկանիշային միավոր:

Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից դուրս է մնացել դեկտեմբերի 28-ին արագ շախմատի աշխարհի չեմպիոն դարձած Վիշվանաթան Անանդը: Հնդիկ գրոսմայստերը 8-րդ հորիզոնականից նահանջել է 11-րդ հորիզոնական: Լավագույն տասնյակում վերջինիս փոխարինել է ռուս Պյոտր Սվիդլերը (2768):

Աղյուսակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2793), ամերիկացի Ուեսլի Սոն (2792), ռուս Վլադիմիր Կրամնիկը (2787), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781) և չինացի Դին Լիրենը (2769):

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, բացի Լևոն Արոնյանից, կա Հայաստանը ներկայացնող ևս 3 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը 2677 վարկանիշային միավորով 72-րդից բարձրացել է 67-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 2667 միավորով 78-րդից բարձրացել է 77-րդ հորիզոնական: Հարյուրյակում է հայտնվել նաև Հրանտ Մելքումյանը՝ 2654 վարկանիշային միավորով հանգրվանելով 97-րդ հորիզոնականում:

Կին շախմատիստների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացված է երկու գրոսմայստերներով: Էլինա Դանիելյանը 2413 միավորով 54-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2378 միավորով՝ 87-րդը: Շախմատիստուհիների դասակարգման աղյուսակը գլխավորում է չինացի Հու Յիֆանը (2680):

Լուսանկարը` Grand Chess Tour / Spectrum Studios


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

obyany-shnchahexdzutyun-e-unecel․-nran-texapokhel-en-datapartyalneri-hivandanoc.html">Արամ Հակոբյանը շնչահեղձություն է ունեցել․ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»
  • 21.01-18:27 Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Ջավախք
  • 21.01-13:17 Ադրբեջանական կողմը անօդաչու թռչող սարք է կիրառել
  • 21.01-10:39 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
  • 21.01-00:07 Մահացել է Սարգիս Հացպանյանը
  • 20.01-22:04 60-ամյա դատապարտված գործարարը հույս է ունեցել՝ շուտով կվերադառնա ընտանիք
  • 20.01-20:05 Ամենամյա ցույց Բեռլինում՝ ընդդեմ «Մոնսանտոյի» եւ այլ խոշոր ընկերությունների
  • 20.01-19:54 Արայիկ Պապիկյան. «Ի սեր աստծո՝ թող գրավոր չպատասխանեն, բայց բժիշկ ուղարկեն».
  • 20.01-19:23 Աշտարակի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթող է ճանաչվել նրա եղբայրը
  • 20.01-17:32 Առաջադրվել են մեղադրանքներ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար
  • Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված