Չորեքշաբթի, 25 ապրիլի

Պայթյուն Մեծ Պարնի գյուղում



Հունվարի 3-ին, ժամը 09:15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն: 

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել են շինության (կառուցվել է 2012 թ., ընդհանուր մակերեսը՝ մոտ 269 քմ, 13 սենյակ) միջնապատերը (մոտ 140 քմ) և կոտրվել ապակիները:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ