HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատուն․ «Սիրիացի փախստականները՝ ներգաղթային կեղծ սխեմայի թիրախ»

ԱՄՆ դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայտարարություն՝ ուղղված Հայաստանում գտնվող սիրիացի փախստականերին․

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր: Հարկ է նշել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Այս խաբեության հեղինակները կարող են տրամադրել փաստաթղթեր, որոնք արտաքուստ շատ նման են պաշտոնական փաստաթղթերի, սակայն դրանք կեղծ են: Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրություն ունեցողներին կոչ ենք անում զգույշ լինել նման կեղծարարներից:

Խաբեության հնարավոր զոհերին առաջարկում ենք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին: Բացի այդ, խաբեության հետ կապված կասկածների մասին կարող եք հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպանությանը՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող եք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Նաև կարող եք զանգել 37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի [email protected] հասցեով»,-նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter