Չորեքշաբթի, 25 ապրիլի

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ



Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս  մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն», -հայտնում է մամուլի ծառայությունը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ