Աշոտ Ղահրամանյանը չի ձանձրացել մարզպետի պաշտոնից
Մի քանի տարի է` մարզպետներից ամենաշատը քննարկվում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնանկության մասին լուրը: Սակայն, Ա. Ղահրամանյանը նշում է, որ իր առողջական վիճակը թույլ է տալիս աշխատանքներն ավելի լավ իրականացնել, իսկ աշխատունակությունը ընկել է, թե` ոչ, կարող է ասել մարզի բնակչությունը:
Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ երկար տարիներ նույն պաշտոնում մնալն իր համար ձանձրալի չէ, թեև չթաքցրեց, որ դրանից կարող է սեփական առողջությունը տուժել:
Նշենք, որ Ա. Ղահրամանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2006թ: Իսկ մինչ այդ, 4 տարի աշխատել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնում:
«Ավելի շատ իմ առողջականին է վնաս տալիս, որովհետև բաներ կան, որ չեմ կարողանում իրականացնել: Օրինակ՝ Խորոնք գյուղում տուն էր այրվել: Ճիշտ է, 2017թ. համաձայնեցրինք, որ գումար հատկացվի, բայց մնաց 2018թ. կառավարության առաջին նիստի ժամանակ: Մարդը եկել ասում է՝ ի՞նչ եղավ: Պատասխանում եմ, որ մի քիչ ձգձգվում է, նայում է: Բաներ կան, որ քեզանից կախված չէ, բայց ուզում ես անել»,- ասում է Աշոտ Ղահրամանյանը:
Մեկնաբանել