HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առանց թույլտվության հրավառություն անողները կտուգանվեն 1 միլիոն դրամով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց առանց թույլտվության հրավառություն անելու տուգանքների չափը։

Քաղաքապետը առաջարկել էր օրենքերում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» կատարել մի շարք լրացումներ։

Այդ լրացումներով այսուհետ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու դեպքում անձը կտուգանվի 1 միլիոն դրամով։ Մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում տուգանքի չափը կհասնի 2 միլիոն դրամի։

Տուգանքի նույն չափն է գործում նաև առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող սուբյեկտների համար։

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար անձը պետք է վճարի 50 000-300 000 դրամ։

Որոշման նախագծում գրված է՝ Երևանի և հանրապետության այլ վարչատարածքային միավորներում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ: Քաղաքապետարանը նաև քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ է ստացել՝ կապված ուշ ժամերին հրավառություններ իրականացնելու վերաբերյալ։

Բացի դրանից, մինչ օրս կանոնակարգված չեն հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հարաբերությունները, ինչպես նաև թույլտվությունների համար տեղական տուրքերի չափերը, այդ իսկ պատճառով քաղաքապետարանը որոշել է սահմանել այդ չափորոշիչները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter