HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահան Մարտիրոսյանը՝ Երևան-Հրազդան երթուղու սակագնի թանկացման մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ Երևան-Հրազդան երթուղու սակագնի թանկացմանը։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ սակագինը 400 դրամից դարձել է 500 դրամ։

«Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, ուստի իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ: Այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է՝ ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը և շարունակի աշխատել 400 դրամով»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք կա՞ն ուրիշ նման ընկերություններ, որոնք մրցույթը շահել են ավելի ցածր սակագնով, այժմ էլ կարող են սակագնի բարձրացում իրականացնել, նախարարը պատասխանեց. «Կան մի քանի ընկերություններ, այդ ընկերությունների անվանացանկը չեմ կարող նշել, բայց մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, և այդ համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի»։

Նախարարի խոսքով՝ այս տարվա առաջին եռամյսակում կներկայացվի տրանսպորտային միասնական ցանցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter