HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը հաստատեց ՏԻՄ մասին օրենքի փոփոխությունը՝ օրենքը ՍԴ որոշմանը համապատասխանեցնելու համար

Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերում։

Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Հարցը կապված է ՍԴ-ի նոյեմբերի 10-ի որոշման հետ, որի արդյունքում մենք պետք է երկու փոփոխություն կատարենք «ՏԻՄ օրենքում» և «Տեղական ինքնակառավարումը Երևանում օրենքներում»»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին սահմանադրական դատարանը հրապարակել էր ԱԺ 26 պատգամավորների դիմումի հիման վրա կայացրած որոշումը՝ Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ։ Բարձրագույն դատարանը սահմանադրությանը հակասող էր համարել ՏԻՄ մասին օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը և մինչև 2018 թվականի մարտի 31-ը ժամանակ էր տվել՝ համապատասխան դրույթը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։

«Առաջարկում ենք ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի մասին 3-րդ մասում «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով  ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին» բառերով, 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդ» բառերը»,- ասաց նախարարը։

Լոքյանի խոսքով՝ փոփոխություն է առաջարկվում նաև Երևանի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, որպեսզի դրանք համապատասխանեն ՍԴ որոշմանը։

«Առաջարկվում է օրենքը անհետաձգելի համարել, ուղարկել ԱԺ և նոր սահմանադրությանը համապատասխան այն  ընդունել, քանի որ ՍԴ նշանակած ժամկետը մարտին ավարտվում է»,- ասաց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter