HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք. ՄԻՊ

Հունվարի 10-ի երեկոյան մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

Այցի ընթացքում առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:

Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հացադուլի ընթացքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և 2018 թվականի հունվարի 9-ին զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից, նշանակվել է դեղորայքային բուժում: Արմեն Բիլյանը, սակայն, դեղերը չի ընդունում՝ հացադուլում գտնվելու պատճառով:

Հացադուլում գտնվելու ընթացքում Արմեն Բիլյանին մի քանի անգամ այցելել է հոգեբան: Այցի ընթացքում պարզվել է, որ նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն նա հրաժարվել է՝ պնդելով, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Բիլյանի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության, նրա հետ առանձնազրույցի արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրում է, որ Արմեն Բիլյանն ունի հոգեբանական հետևողական աջակցության կարիք: Բացի այդ, երկարատև հացադուլի վնասակար հետևանքներից խուսափելու համար նա ունի մշտական բժշկական հսկողության կարիք:

Սմբատ Բարսեղյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս տեղեկացրել է, որ հացադուլով  պայմանավորված ունի ընդհանուր թուլություն, ցածր ճնշում: Այնուամենայնիվ, առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանն այլ բողոք կամ պահանջ չի ներկայացրել՝ նույնպես նշելով, որ իր խնդիրն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելն է: 2018 թվականի հունվարի 9-ին Սմբատ Բարսեղյանը զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ կապված պարզվել է, որ երիկամների ցավի հետ կապված մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բարձարցրած հարցի հիման վրա հունվարի 10-ին նա ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համատեղ աշխատանքի հիման վրա այսօր Արայիկ Խանդոյանին նախատեսված է նաև ուռոլոգի այցելություն: Նախատեսված են նաև մի շարք լրացուցիչ հետազոտություններ: Մանրամասները կներկայացվեն Արայիկ Խանդոյանին և նրա փաստաբանին:

Բանավոր ընաթացակարգով աշխատանքից զատ, պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նաև գրավոր ընթացակարգ: Մասնավորապես, արդադարադատության նախարարության քրեակատարողական վարչություն են ուղարկված համապատասխան գրություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ մշտական կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ:

«Այս հաղորդագրությամբ ներկայացված են նշված անձանց առողջական վիճակին առնչվող միայն այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ հրապարակային բնույթի են»,- գրված է ՄԻՊ հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter