Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը
Գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էրնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:
Խորհրդակցության ընթացքում փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է մարզերից ներկայացվող ծրագրերի սուբսիդավորման կարգը, և առաջիկայում ձևավորվելու է հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, որն ըստ հաստատված չափորոշիչների՝ կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:
Պատասխանատուները շահառուների հետ քննարկել են ներկայացված ծրագրերի արդյունավետությունը, ֆինանսական գնահատականներն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:
Մեկնաբանել