Չորեքշաբթի, 25 ապրիլի

Երեւանի բյուջեից 17 մլն դրամ՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի ընկերությանը



Քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին մի քանի կարգադրությամբ Երևան համայնքի բյուջեից «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն 17 մլն 116 հազար 500 դրամ հատկացրեց՝ գնումներ կազմակերպելու համար։

Այդ գումարից 5 մլն 40 հազար դրամը տրամադրվելու է քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկագիր-հաշվետվության տպագրությանն աջակցելու նպատակով։ 5 մլն 850 հազար դրամ էլ՝  Երևան քաղաքի զարգացման ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ վարչական շրջանների ամփոփ տեղեկագրերի տպագրությանն աջակցելու նպատակով։

2018թ. Երևանի պատկերանշանով օրացույցների և օրացույցի պայուսակների հրատապ տպագրման աշխատանքներին աջակցելու նպատակով հիմնադրամին փոխանցվեց 3 մլն 832 հազար 500 դրամ։

Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների անունից մայրաքաղաքի բնակիչներին ուղղված շնորհավորական բացիկների ձեռքբերման համար փոխանցվել է 2 մլն 394 հազար դրամ։

Այս բոլոր ծառայությունների մատուցման համար պայմանագիր է կնքվել «Սամարկ» ընկերության հետ։ Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։ 2002 թվականից դրա միակ սեփականատերը քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն է։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ