HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն այսօր դադարեցրել է հացադուլը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցից հետո։ 

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Արմեն Բիլյանն այս պահին անցնում է անհրաժեշտ բժշկական զննություն, ինչպես նաև ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:

Հետհացադուլային փուլում նրա առողջական վիճակը, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հարցը Պաշտպանը կշարունակի պահել իր ուշադրության կենտրոնում։

ՄԻՊ աշխատակազմը աշխատանքներ է տանում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Սմբատ Բարսեղյանի տեղափոխմանն աջակցելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter