HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այլևս չի լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում։

Այդ մասին «Հետք»-ին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Քիչ առաջ ավարտվել է ԱԺ խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է նաև ԵԽԽՎ պատվիրակության կազմի հարցը։ Հիշեցնենք որ նախորդ գումարման խորհրդարանում Նաղդալյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն էր։ Հերմինե Նաղդալյանին պատվիրակության կազմում կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Վերջինս Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության  անդամ է, այնտեղ էլ նրան կփոխարինի մեկ այլ ՀՀԿ-ական՝ Շուշան Սարդարյանը։

ԱԺ խորհդի նիստում հաստատվել է նաև երկուշաբթի՝ հունվարի 15-ին մեկնարկող վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգը և քննարկվող հարցերի հաջորդականությունը։

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
Հեռախոսային սկանդալի հետևանք: Եթե հաշվի առնեին հայաստանյան ընտրողին, պետք է որ զրկեին նաև պատգամավորի մանդատից: Բայց մենք ո՞վ ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter