Շաբաթ, 21 ապրիլի

Դատախազությունն ուսումնասիրում է «Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերը Դեբեդ գետ լցնելու մասին հրապարակումը



Դեկտեմբերի 22-ին տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ «Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերը Դեբեդ գետն են լցվում:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ հրապարակումից հետո ուսումնասիրություններ են իրականացրել, որի արդյունքները դեռևս հայտնի չեն։ Հրապարակման կապակցությամբ հարցումներ են արվել ինչպես էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, այնպես էլ բնապահպանության նախարարություններին, որոնց պատասխանները դեռևս չկան։

Մեր հրապարակումից արդեն 20 օր է անցել, սակայն բնապահպանության և ընդերքի տեսչությունը այդպես էլ տարածքում ուսումնասիրություն չի կատարել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը։ Նրա փոխանցմամբ՝ հրապարակման հաջորդ օրը դեպքի վայրում են եղել Լոռու մարզի տեսուչները և ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտություն տեսել։ Պեպանյանի խոսքով՝ տեսչական մարմինը դիմել է կառավարություն՝ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, որի համաձայնությունն արդեն առկա է։ Թե տեսչությունը երբ է սկսելու տարածքում ուումնասիրություն կատարել, դեռևս անհայտ է։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Լևոն Գալստյան18:35 - 12 հունվարի, 2018
Պետական մեռած համակարգի ևս մեկ ապացույց
2. Մինաս19:50 - 12 հունվարի, 2018
Բնապահպանության նախարը հանդիսավոր հայտարարեց առ այն, որ «իրենք պետք է 2018 թվականի ընթացքում տեսչական ստուգումներ իրականացնեն հանքերում!» Այստեղ միայն մնում է ապշած բացականչել՝ ողորմած պարոն, իսկ միթե մինչ այժմ որեւէ օրենք արգելում էր Ձեզ իրականացնել Ձեր ամենաառաջնահերթ պարտականությունները? Եթե այդպես է, ապա մեկ-երկու ծառ հատելու դեպքում ինչու չեն արգելում ստուգել ու մարդկանց պատժել? Այ այս դեպքի համար էր մեծ մաեստրոն ասում՝ «ձու գողացողին բռնում եք, իսկ մլիոններ հափշտակողին ներում»: Բայց, ում ի՜նչ ասես:
3. Վրույր Պապանյան20:15 - 12 հունվարի, 2018
Տեղեկացնում եմ, որ սույն հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, թերևս ճշմարիտ է միայն այն, որ Հետքի լրագրողը զրուցել է ինձ հետ: Տեղեկացնեմ նաև, որ «Ախթալա ԼՀԿ»-ում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արդեն իսկ կատարած ուսումնասիրություններից հետո, կիրականացնի ՍՏՈՒԳՈՒՄ՝ բնապահպանական իրավախախտումները բացահայտելու նպատակով, ինչի մասին հայտնել եմ լրագրողին: Մանրամասները՝ շուտով պատասխան հաղորդագրության մեջ:
4. Գոքոր Կոստանյան22:33 - 12 հունվարի, 2018
// Պեպանյանի խոսքով՝ տեսչական մարմինը դիմել է կառավարություն՝ ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար, որի համաձայնությունն արդեն առկա է։// - Ինչպե՜ս, միթե մինչեւ հիմա կառավարությունը արգելել է բնապահպանության նախարարությանը վերահսկողություն իրականացնել հանքերի նկատմամբ? Այսինքն տվյալ նախարարությանը արգելել են իրականացնելու իր ուղղակի ֆունկցիան՝ պահպանելու բնությունը! Միթե սա պետական մակարդակով կատարվող հանցանքի բացահայտում չէ? Ուր են դատախազը, իրավաբանները, ուր են սահմանադիրները?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ