Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 10:00-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Թալինի, Արագածի, Աշոցքի, Եղվարդի, Հրազդանի, Կոտայքի, Սպիտակի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել