HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել: Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը գնացել է դեպքի վայր։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին:

Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր: Բաժնում պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մ․ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը: Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից: Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter