ՄԻՊ․ հաղորդում Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ
Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և ԱրայիկԽանդոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա.Բիլյանի,Ս.Բարսեղյանի և Ա.Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլի սկզբից:
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել էհացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Ներկայում գտնվում է թերապևտիկբաժանմունքում և նրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկ կատարվել է ներերակային ներարկում, որընախատեսվում է կատարել նաև այսօր:
Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակինհամապատասխան նորմայի սահմաններում է: Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդ ընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկիխորհրդատվությանը համապատասխան, ինքնազգացողությունը բավարար է: «Նուբարաշեն» ՔԿՀում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է,ունենում է մարմնի ընդհանուր թուլություն:
Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չիներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյանզարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:
Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկականհետազոտություններ կատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Ա.Խանդոյանըներկայացրել է նաև մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր:
Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի և նրանց իրավունքների ապահովմանն առնչվողբոլոր հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Մեկնաբանել