HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնաճը մեղմելու թեմայով խորհրդարանական լսումներ կլինեն․ մեկնարկել են երրորդ նստաշրջանի աշխատանքները

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը օրհներգի հնչյունների ներքո սկսեց  վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները։ Նիստին ներկա է 85 պատգամավոր։ Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, մինչ կներկայացներ նստաշրջանի օրակարգը, հայտարարեց, որ հաշվի առնելով նախագահի առաջարկությունը գնաճի մեղմման վերաբերյալ, խորհրդարանում լսումներ կլինեն այդ թեմայով։ Բաբլոյանի խոսքով՝ լսումները նախատեսված են հունվարի 23-ին` ժամը 13.00-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փորձեց հստակեցնել՝ ԱԺ խոսնակը նախագահից հանձնարարակա՞ն է ստացել։

Բաբլոյանը հստակեցրեց՝ նախագահից հանձնարարական չի ստացել, լսումների նախաձեռնողն ինքն է։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմանքով հարցրեց՝ կարծես թե իշխող ուժը նոր է իմացել թանկացումների մասին։

«Ամբողջ 2016 թվականի ընթացքում ասել ենք թանկացումների մասին, նո՞ր եք իմացել, որտեղի՞ց է ձեր զարմանքը, երբ բենզինի ակցիզային հարկը 25 հազարից  դարձնում էիք 40 հազար,  չէի՞ք մտածում, որ շղթայական թանկացումներ են լինելու»,-ասաց նա՝ հավելելով, որ լսումներն անիմաստ են և հիշեցրեց «Ելք»-ի նախաձեռնած երթի մասին` կոչ անելով քաղաքացիներին փողոցում պայքարել թանկացումների դեմ։

 «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց որ այս տարվա հուլիսի մեկից բոլորի համար գործելու է պարտադիր կուտակայինը, ուստի պետք է անհապաղաղ փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter