HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Lactalis-ի պաշտոնական ներկայացուցիչ. «Մանկական կեր Հայաստան 5 տարի է՝ չի ներկրվել»

Օրերս հայտնի է դարձել, որ ֆրանսիական Lactalis International ընկերության մանկական կաթնային չոր խառնուրդում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ: Աշխարհի 83 երկրներից վաճառքից հանվել է ավելի քան 12 միլիոն տուփ տարբեր անուն մանկական կերեր:

Սալմոնելան կերերի մեջ հայտնաբերվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Ընկերության ղեկավար Էմանուէլ Բեսնյեն հաստատել է այդ տեղեկությունն ու անմիջապես հետ կանչել վաճառքից այդ ապրանքները:

 Journal du Dimanche ֆրանսիական թերթում տված հարցազրույցում նա հերքել է այն մեղադրանքները, ըստ որոնց՝ իրենք ցանկացել են թաքցնել հայտնաբերված խախտումների դեպքերը՝ խոստանալավով հնարավորինս աջակցել պետական քննությանն ու փոխհատուցում վճարել:

Երեխաների ծնողները Lactalis International ընկերության դեմ արդեն մի քանի դատական հայց են  ներկայացրել: Նրանք պնդում են, որ երեխաների ինքնազգացողությունն այդ կերերն ուտելուց հետո վատացել է:

Վարակի 35 դեպք գրանցվել է Ֆրանսիայում, ևս մեկը՝ Իսպանիայում: Իսկ Հունաստանում հայտնաբերված մեկ դեպքի առթիվ այժմ քննություն է տարվում:

Հայաստանում Lactalis ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Lactalis Arma ընկերության տնօրեն Վիկտոր Վաշչենկոն «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք տեղյակ են խնդրից, այժմ ուսումնասիրություններ են կատարվում, սակայն այդ մանկական կերերից իրենք Հայաստան չեն ներկրում. «Այդ ապրանքից եղել է Հայաստանում, բայց 5 տարի առաջ: Դեղատներում 100 % չկա, -ասաց Վ.Վաշչենկոն:- Ես հաստատ գիտեմ, որ դրանց նմուշների վերջին մնացորդները գնվել են դեռևս 2015թ.-ին»:

Lactalis Arma-ն Հայաստան է ներկրում  President, Galbani, Dolce, Fanny, Lactel և այլ ապրանքանիշերի սննդամթերք:

Lactalis-ը կաթնամթերք արտադրող աշխարհի խոշոր ընկերություններից մեկն է, ում վաճառքի ծավալները տարեկան կազմում են մոտ17 մլրդ եվրո:

Նշենք, որ սալմոնելան բուն արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանք է և չի կարող առաջանալ սխալ պահպանման պայմանների դեպքում: Այն աղիքային հիվանդություններիր հարուցիչ կարող է դառնալ և վտանգավոր է հատկապես խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների համար:

լուսանկարը՝ www.nst.com.my 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter