HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով Քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու համար Երևան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հրավիրվել է Երևանի ՌՈ բաժին, որտեղ նշված բաժնի պետի` օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի աշխատասենյակում աշխատակիցներից մեկը հարվածել է Ա. Հ.-ի գլխին և մարմնական վնասվածք պատճառել վերջինիս:

Դեպքի առթիվ 09.01.2017թ.-ին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Հ.-ի գլխին հարվածել է ՀՀ ՊՆ Երևանի ՌՈ հետաքննչական խմբի նախկին պետ Ա. Շ.-ն, ում հիշյալ արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն 07.09.2017թ.-ին ՔԿ քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

14.09.2017թ.-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա. Շ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter